Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին

Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին

PanARMENIAN.Net - Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդը կկայանա դեկտեմբերի 18-ին, էկոնոմիկայի նախարարության առաջին հարկի դահլիճում: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ տրամադրելով նաև աճուրդի մասին այլ մանրամասներ:

«Հիշեցնեմ, որ 19758 ք/մ մակերեսով շենք-շինությունները, 1.38 հա հողամասը, ինչպես նաև 3257 միավոր շարժական գույքի մեկնարկային գինը սահմանված է 7.5 մլրդ ՀՀ դրամ»,-գրել է Բաբայանը։

ՀՀ կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում որոշվել էր ընդունել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող «Գոլդեն Փելիս» հյուրանոցը` որպես նվիրատվություն։ Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող 3 հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---