«Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է

«Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս»  գովազդային վիճակախաղի ժամկետը երկարաձգվում է

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը տեղեկացնում է «Սմարթ հաշիվ՝ սմարթ հեռախոս» գովազդային արշավի ժամկետի երկարաձգման մասին: Արշավի շրջանակում այն հաճախորդներն, ովքեր մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ կբացեն «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում և կմասնակցեն գովազդային վիճակախաղին, կստանան հնարավորություն շահելու IPhone X սմարթֆոն:

Նշված ժամանակահատվածում «Սմարթ» հաշիվ բացած բոլոր հաճախորդներին մինչև դեկտեմբերի 16-ը SMS հաղորդագրությամբ կուղարկվի հերթական համար, և դեկտեմբերի 17-ին կայանալիք վիճակահանության արդյունքում կընտրվի երջանիկ հաղթողը, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Հաղթող մասնակցի հերթական համարը կհրապարակվի Բանկի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, հաղթող հաճախորդի հետ կապ կհաստատվի Բանկում գրանցված հեռախոսահամարով և/կամ էլ. փոստով:

Հիշեցնենք, որ գովազդային արշավի շրջանակում հաշիվ բացած բոլոր հաճախորդները կստանան MasterCard Gold վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ:

Գովազդային վիճակախաղի ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---