ԿԳՄՍ մոտ ՀՅԴ-ականների ու ոստիկանների միջև քաշքշուկ է տեղի ունեցել (վիդեո) 3 դեկտեմբերի 2019 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ բախում է տեղի ունեցել ՀՅԴ երիտասարդների և ոստիկանների միջև։ ՀՅԴ երիտասարդները ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ էին հավաքվել և հանդիպում էին պահանջում նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Նախարարը ոստիկանների միջոցով հայտնել էր, որ հատուկ ընթացակարգ գոյություն ունի, նրանք պետք է նախարարություն դիմեն և սպասեն իրենց հերթին, հայտնում է Pastinfo.am-ը: Երիտասարդներն էլ հայտարարել են, որ իրենք չեն սպասելու նախարարի առաջարկին։ ՀՅԴ երիտասարդները ճեղքել են նախարարության շենքի մոտ ոստիկանական պատը և փորձել են մուտք գործել ԿԳՄՍ նախարարություն, որի մուտքը, սակայն, փակ է։ Երիտասարդները վանկարկում են «Արայիկ, հեռացի՛ր»։ Ավելի վաղ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության շենքի մոտ, այնուհետև դադարեցրին նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման: Հղումներ թեմայով. Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |