ՄԱԿ. 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ

ՄԱԿ. 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի տվյալներով 2010-2019 տարիներն ամենաշոգն էին մարդկության պատմության մեջ: Այդ մասին հայտարարվել է Մադրիդում կլիմայի փոփոխությանը նվիրված խորհրդաժողովում:

Անցնող տասնամյակը նշանավորվել է «անսովոր տապով, սառույցների հալոցքով և ծովի մակարդակի գլոբալ բարձրացմամբ»՝ այդ մասին հայտնել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (WMO): Միայն 2019-ին միջին ջերմաստիճանը նախաինդուստրիալ մակարդակից բարձր է եղել 1,1 աստիճանով:

Կազմակերպությունը մատնանշել է բազմաթիվ անտառային հրդեհները, տապի շրջաններն ու փոթորիկները որպես այդ ամենի պատճառ, գրում է Deutsche Welle-ն:

Ըստ փորձագետների, 2019-ը, հավանաբար, ամենաշոգը կճանաչվի 1850-ից ի վեր՝ երբ սկսվել են օդի ջերմաստիճանի կանոնավոր չափումները: Սակայն տարվա վերաբերյալ համապարփակ տվյալները կամփոփվեն 2020-ի մարտին:

2019-ին մոտ 7 մլն մարդ ստիպված է եղել լքել տունը կլիմայական աղետի պատճառով՝ առավելապես, ջրհեղեղների, փոթորիկների ու երաշտի: WMO-ն զգուշացրել է, որ մինչև տարեվերջ այդ մարդկանց թիվը կարող է հասնել 22 միլիոնի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---