Ոստիկանություն. Վահրամ Բաղդասարյանի ընկերությունը 10 տարում Վանաձորին 1 մլրդ դրամի վնաս է տվել

Ոստիկանություն. Վահրամ Բաղդասարյանի ընկերությունը 10 տարում Վանաձորին 1 մլրդ դրամի վնաս է տվել

PanARMENIAN.Net - ԱԺ հանրապետական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի «ՎԱԲԱ» ընկերությունն անցած 10 տարիներին շուրջ 1 մլրդ դրամի վնաս է պատճառել Վանաձոր համայնքին։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից՝ հավելելով, որ քրգործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու հոդվածներով, քանի որ «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքի մասին կեղծ տեղեկություններ են հայտնաբերել։

Նշվում է, որ 2003 թվականին «ՎԱԲԱ» ընկերությունը սնանկացած ֆաբրիկայի շենքը ձեռք էր բերել 2.5 միլիոն դրամով՝ 52 անգամ էժան 2 տարի անց գնահատված արժեքից. 2005-ին անշարժ գույքի գնահատող ընկերության կազմած տեղեկանքի համաձայն՝ շենքի իրական արժեքը կազմել է 130 մլն դրամ։

«Մինչդեռ ընդամենը չորս տարի անց Կադաստրի պետական կոմիտեն «ՎԱԲԱ» ընկերությանը պատկանող ֆաբրիկայի շենքի արժեքը նվազեցրել է 3.2 անգամ և այդ մասին գրություն ուղարկել Վանաձոր համայնքի ղեկավարին։ Ոստիկանության բաժնի պետն իր որոշման մեջ նշել է, որ Վանաձորի մորթու-մուշտակի ֆաբրիկայի շենքի կադաստրային արժեքն զգալիորեն նվազեցվել է, որի արդյունքում անցած 10 տարիներին անշարժ գույքի գույքահարկի գումարը պակաս է հաշվարկվել՝ համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՀ գույքահարկի մասին օրենքի համաձայն՝ 40 մլն դրամից բարձր կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների գույքահարկի տարեկան դրույքաչափը 4.5 անգամ թանկ է մինչև 40 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող շենք-շինությունների համեմատ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---