Անաստասիա Գալուստյանը՝ Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող

Անաստասիա Գալուստյանը՝ Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող

PanARMENIAN.Net - ՀՀ-ն ներկայացնող գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը դարձել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում տեղի ունեցած Santa Claus Cup միջազգային մրցաշարի հաղթող:

Կարճ և ազատ ծրագրերի համագումարում Հայաստանի ներկայացուցիչը վաստակել է 149.92 միավոր: Կարճ ծրագրից հետո 20-ամյա գեղասահորդուհին առաջին տեղում էր, իսկ ազատ ծրագրում գրանցել է երկրորդ արդյունքը և պահպանել առաջատարի դիրքը: Կանանց մենասահքում հանդես են եկել 13 մարզուհիներ, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սա Անաստասիա Գալուստյանի երրորդ ելույթն էր այս մրցաշրջանում: Նոյեմբերին նա երրորդ տեղն էր զբաղեցրել Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Prague Ice Cup 2019 միջազգային մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---