Անձնագիրը կորցրած քաղաքացու անունով շարունակել են վարկեր վերցնել նաև ոստկանություն դիմելուց հետո

Անձնագիրը կորցրած քաղաքացու անունով շարունակել են վարկեր վերցնել նաև ոստկանություն դիմելուց հետո

PanARMENIAN.Net - Անձնագիրը կորցնելուց 20 օր անց Խաչատուր Միքայելյանի անունով տարբեր բանկերում ապօրինի մոտ 2.5 մլն դրամի վարկ է վերցվել, որից 1.3 մլն-ը չեղարկվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Միքայելյանը՝ հավելելով, որ իր անունով վարկեր վերցնել շարունակել են նաև այն բանից հետո, երբ դիմել է ոստիկանություն:

Նոյեմբերի 14-ին Խաչատուր Միքայելյանը երևանյան տաքսիներից մեկում թողել է ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են ID քարտ, զինգրքույկ, 300,000 դրամ, քարտեր։ Ոստիկանությունում հայտարարություն տալուց մեկ օր անց Խաչատուրի ընկերը նրան հայտնել է, որ բանկերից մեկում իր անձնագրով գործարք են փորձել կատարել:Անձնագիրը կորցնելուց հետո 4 օրվա ընթացքում քաղաքացու անունից կատարվել էր 16 վարկային հարցում, ձևակերպվել մոտ՝ 1 մլն դրամի վարկեր:

«Օրերս պարզեցի, որ մեր «հերոսը» նոյեմբերի 18-ից հետո, երբ ներկայացել էր Ոստիկանություն, նոյեմբերի 20-ին և 21-ին մեկ բանկում և 1 վարկային կազմակերպությունում չեղարկված անձնագրով կարողացել է 1 մլն դրամի վարկ ձևակերպել»,-գրել էր Խաչատուր Միքայելյանը՝ հիշեցնելով, որ քրգործ հարուցվել է միայն 10 օր անց, իսկ դեկտեմբերի 1-ի դրությամբ ուրիշի անունով վարկ վերցնող քաղաքացին դեռ կարող է լքել երկիրը:

Միքայելյանը նշել է, որ այն բանկերը, որոնք ինքն անձամբ չի այցելել, դեռ տեղյակ չեն, որ ապօրինի գործարքներ են արել, իսկ այդ բանկերում իր անունով վերցված վարկերը չեղարկված չեն:

«ԱԱԾ-ից արձագանքել են դեկտեմբերի 1-ին՝ դիմումից 12 օր անց և խնդրել են ներկայանալ բացատրություն տալու։ Ոստիկանությունը նոյեմբերի 21-ից հետո ինձ հետ որևէ կապի դուրս չի եկել, քննիչը ինձ հետ չի կապնվել»,-գրել է Խաչատուր Միքայելյանը:

Միքայելյանի՝ հրապարակմանն անդրադարձել է նաև պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, որ քննչական մարմնի պատասխանից հետո վարորդը կկալանավորվի: Պատգամավորը նշել է, որ նախատեսում են օրենքի փոփոխություն, որը հնարավորության կտա ոստիկանությանը առավել օպերատիվ գործել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---