ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ է հայտարարել և լքել ԱԺ դահլիճը

ԲՀԿ-ն քաղաքական բոյկոտ է հայտարարել և լքել ԱԺ դահլիճը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը այն բանից հետո, երբ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հայտարարել է քաղաքական բոյկոտի մասին:

Կուսակիցների հետ դահլիճը լքելուց առաջ Աբովյանը նշել է, որ այս պայմաններում աշխատել չեն կարող, քանի որ երկու օր է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ ներդրումներին վերաբերող մի նախադասությունը դարձել է «մառազմի և մազոխիզմի փառատոն»:

«Մենք էս պայմաններում չենք կարող աշխատել, որովհետև ԱԺ-ն դարձել է մի նախադասության, փոշիացնելու մի վայր: Մենք այսօր լքում ենք Խորհրդարանը և դուք եք մեղավոր, որ կառավարությանը հարցեր տալ չենք կարող,-ասել է Աբովյանը:

Արձագանքելով ԲՀԿ-ի հասցեին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից հնչեցրած հարցին, թե քանի գլխանի էին, որ վարչապետ չընտրեին, Աբովյանն ասել է, որ այնքան գլխանի են, որքան իրենց ձայն են տվել:

Դեկտեմբերի 3-ին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասել էր, որ Աբու Դաբիի շեյխը ցանկացել է ներդրումներ անել Հայաստանում, սակայն հիասթափվել է քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից: Հայկ Մարությանն արձագանքել էր այս հայտարարությանը՝ նշելով, որ պոտենցիալ ներդրողները Կենտրոնում են ցանկացել հիվանդանոց և հյուրանոց կառուցել, սակայն մայրաքաղաքի կենտրոնը գերծանրաբեռնված է:

Կարդացեք նաևԾառուկյան-Մարության հերթական «ռաունդի» մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---