Փաշինյանը Սարգսյանի մեղադրանքի մասին․ Քննությունը կպարզի՝ ինչ է եղել

Փաշինյանը Սարգսյանի մեղադրանքի մասին․ Քննությունը կպարզի՝ ինչ է եղել

PanARMENIAN.Net - ՀՔԾ-ն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից 489 մլն դրամի հափշտակման կատարումը կազմակերպելու գործով:

Արձագանքելով մեղադրանքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնը նշել է, որ քննությունը կպարզի՝ ինչ է եղել: «Այս լուրը կարդալով՝ պարոն Ավինյանի հետ հիշեցինք, որ մեր կառավարությունն է այս մարմինը փակել՝ հաշվի առնելով, որ այն կոռուպցիոն ծրագիր է ու գյուղացիներին ոչինչ չի տալիս: ՀՔԾ հաղորդագրությունից պազվում է, որ նավթամթերքի գնի սուբսիդավորման ծրագրով մրցույթ է հայտարարվում և մրցույթի ժամանակ առաջարկվում է էժան գին, և, ըստ մեղադրանքի նյութերի, Սերժ Սարգյանը պետական մարմնին է հանձնարարում, որ դիզվառելիքը գնեն ոչ թե այն ընկերությունից, որ էժան է առաջարկում, այլ նրանից, որի անունը, համոզված եմ, ոչ մեկիդ բան չի ասի: Դրա անունն է՝ «Ֆլեշ», - ասել է Փաշինյանը:

Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է ստորագրությունը չհեռանալու մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---