Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, նա համայնքին 75 մլն դրամի գույքային վնաս է պատճառել

Դիլիջան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել, նա համայնքին 75 մլն դրամի գույքային վնաս է պատճառել

PanARMENIAN.Net - Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Այս մասին հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ այլ անձանց օժանդակությամբ իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ կազմելով, համայնքին պատճառվել է 75 մլն ՀՀ դրամի գույքային վնաս: Նշվում է, որ քննիչը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, դատարանը բավարարել է միջնորդությունը՝ միևնույն ժամանակ թույլատրելի համարելով այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:

ՔԿ-ից հաղորդում են, որ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ենթավարձակալներից հավաքագրված ընդհանուր 90 մլն ՀՀ դրամ գումարից համայնքի բյուջե է փոխանցվել ընդամենը 14 մլն ՀՀ դրամ, որի հետևանքով Դիլիջան համայնքին պատճառվել է էական՝ 75 մլն ՀՀ դրամի գույքային վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

«Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. համայնքային սեփականություն հանդիսացող, Դիլիջան քաղաքում գտնվող՝ ընդհանուր 2611.2 քմ մակերեսով բազմահարկ շենքում տարբեր հիմունքներով տարածքներ զբաղեցրած պետական գերատեսչությունների և այլ տնտեսվարողների անունից, իբրև նշված շենքը վերանորոգելու բանավոր խնդրանքի պատրվակով, հայտարարել է այն շուկայականից անհամեմատ ցածր՝ տարեկան 1.3 մլն ՀՀ դրամ մեկնարկային գնով 40 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրելու աճուրդ՝ մասնակիցների կողմից շենքի կապիտալ վերանորոգման ծրագիր ներկայացնելու և իրականացնելու պարտադիր պայմանով»,-նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ:

Դիլիջան քաղաքում գտնվող նշված շինության վարձակալության՝ շուկայականից անհամեմատ ցածր մեկնարկային գնի սահմանմամբ մրցույթի անցկացման նպատակը հանդիսացել է շինության կապիտալ վերանորոգումը, մինչդեռ շուրջ 12 տարի այն չի ենթարկվել կապիտալ վերանորոգման, ծառայեցվել է անձնական շահերին, համայնքի բյուջեն տարիներ շարունակ զրկվել է դրամական մուտքերից:

Արմեն Սանթրոսյանը 2005-ից համայնքի ղեկավարն է, հանդիսանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---