ԱԱԾ. ԿԳՄՍ փոխնախարար Լոռեցյանն ու ևս երկու կասկածյալ ձերբակալված են

ԱԱԾ. ԿԳՄՍ փոխնախարար Լոռեցյանն ու ևս երկու կասկածյալ ձերբակալված են

PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալված են: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասացին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ նրանք ունեն կասկածյալի կարգավիճակ:

Դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման էր ենթարկվել ԿԳՄՍ նախարարի տեղակալը, վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---