Փաշինյան. Եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե՝ ոչ 5 դեկտեմբերի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում չկա իրավիճակ, որ երբ ասես՝ եկեք մեր կյանքի որակը բարձրացնենք, և չլինի փաստարկ, որ հինն ավելի լավ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով առաջընթացին խոչընդոտող փաստարկների մասին և հիշելով օրեր առաջ դիտած ռեպորրտաժը՝ «խելացի անասնագոմի» մասին: «Տեսա, որ «խելացի» անասնագոմում գոմաղբի հաստությունը նույնն է, ինչ ոչ «խելացի» անասնագոմում, կովերը նույնքան են թաղված թրիքի մեջ, որքան ոչ «խելացի» անասնագոմում: Այսինքն՝ եթե սա չի բերելու քաղաքակրթության, եթե կենդանին թրիքի մեջ է, մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը «խելացի» է, թե ոչ»,-ասել է Փաշինյանը: Վարչապետը նաև անդրադարձել է կարևորագույն որոշումների ընդունմանն ու դրանց շրջանակում տարբեր անհարմարություններ առաջացնելու հետ կապված փաստարկների ներկայացմանը: «Օրինակ, ասում ես՝ սրանից հետո մենք տեղից տեղ շարժվելու ենք ոչ թե ավանակով, այլ ավտոմեքենայով: Դրանից հետո երաշխավորում եմ, որ վարչապետի անունով հազարավոր նամակներ են գալիս, որտեղ նշում են՝ գիտես ի՞նչ, ավտոմեքենան CO գազ է արտանետում, դա շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար: Հետո ասում են՝ ավտոմեքենան վթարներ է բերում, խցանումներ է առաջացնում, այնպես որ, եկեք շարունակենք տեղից տեղ գնալ ավանակով: Իհարկե, խնդիրներ է բերում, բայց դրա լուծումն ավանակներով տեղաշարժվելը չէ»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ կյանքի որակը բարձրացնելու համար արվող երևույթներ կան, բայց մեկ է՝ կրկին գլորվում ենք հին տրամաբանության մեջ: Փաշինյանը նշել է, որ նույն տրամաբանությամբ՝ մեզ մոտ կա կանխավարկած, որ աղբ տեղափոխող մեքենան պետք է կեղտոտ լինի, աղբը կողքից, հետևից պետք է կախված լինի: «Բայց իրականում աղբ տեղափոխող մեքենան պետք է մաքուր լինի: Սրա մասին պետք է բարձրաձայն խոսել»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա Ադրբեջանը մտադիր չէ ԵԱՏՄ անդամ դառնալ Նա հավելել է, սակայն, որ դա չի նշանակաում, որ դա չի կարող քննարկման առարկա դառնալ ապագայում Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայանա Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ապրիլի 24–ի առավոտյան՝ ժամը 8:30-ից 11:00-ն մուտքը Ծիծեռնակաբերդ փակ կլինի Ապրիլի 23–ին և 24–ին մի շարք փողոցներ փակ կլինեն |