«Ֆլեշի Բարսեղին» մեղադրանք է առաջադրվել դիզվառելիքի գործով

«Ֆլեշի Բարսեղին» մեղադրանք է առաջադրվել դիզվառելիքի գործով

PanARMENIAN.Net - «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, ով հայտնի է որպես Ֆլեշի Բարսեղ, մեղադրանք է առաջադրվել նույն քրեական գործի շրջանակում, ինչ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ Բեգլարյանի հանդեպ ևս որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38֊179֊րդ հոդվածի 3֊րդ մասի 1֊ին կետով, այսինքն՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար»,-ասաց Օհանջանյանը։

Հատուկ քննչական ծառայությունը դեկտեմբերի 3-ին հայտարարել էր Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու մասին։ Ըստ ՀՔԾ–ի` Սերժ Սարգսյանը, 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---