Փաշինյան. Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի սպառազինություն 6 դեկտեմբերի 2019 - 11:39 AMT PanARMENIAN.Net - 69 կողմ և 37 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունել է 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի ընդունումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եզրափակիչ ելույթում նշել է, որ պետական բյուջեն հեղափոխական է՝ հիշեցնելով, որ եկող տարվա բյուջեով ՀՀ-ն լուծում է աղետի գոտու բոլոր այն քաղաքացիների հարցերը, որոնց նկատմամբ ՀՀ պարտավորությունները դե յուրե արձանագրված են: Փաշինյանը նշել է, որ 2020-ի բյուջեով 3 մլրդ դրամ է տրամադրվել աղետի գոտու խնդիրների լուծմանը: «Մենք, 2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, 66 մլրդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն, դա մոտավորապես 28% է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձեռք են բերվել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն, իսկ Հայաստանը շարունակելու է տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն իրականացնելու քաղաքականությունը: Վարչապետն ամփոփել է նաև անցնող տարվա տնտեսական վիճակագրությունը՝ նշելով, որ տնտեսական աճը 2019-ի 9 ամսվա կտրվածքով 7.5% է, և սա տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշն է: Անդրադառնալով գնաճին՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: «Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել է վարչապետը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |