«Ռոստելեկոմի» աշխատակիցները ներկա են եղել հաշմանդամությամբ երեխաների ներկայացմանը

«Ռոստելեկոմի» աշխատակիցները ներկա են եղել հաշմանդամությամբ երեխաների ներկայացմանը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի4-ին «Ռոստելեկոմի» մի խումբ աշխատակիցներ այցելել են «Փրկություն» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարնդների բարեգործական հասարակական կազմակերպություն, ուր ներկա են գտնվել շահառուների մասնակցությամբ ներկայացմանը։

Ներկայացումը, որը վերնագրված էր «Իմ սիրո հանգրվան՝ Երևան», արտացոլում էր հասարակության մոտեցումներն ու կարծրատիպերը հաշմանդամություն ունեցող երեխաների ու երիտասարդների նկատմամբ, շահառուների կողմից առաջարկվում էին պարզ, մարդկային մեկնաբանություններ և լուծումներ։ Այն նպատակ ուներ բարձրաձայնելու և հուշելու հանրությանը, որ հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է և իրավունք ունի հավասարապես ինտեգրվելու, ապրելու, երջանիկ լինելու՝ պարզապես անհրաժեշտ է մի փոքր ջերմություն ու խնամք շրջապատի կողմից։

«Մենք միշտ պետք է հասարակության յուրաքաչյուր անդամի կողքին լինենք, ով այս կամ այն կերպ սահմանափակ կամ հատուկ կարիքներ ունի։ Համոզված եմ՝ մեր յուրաքանչյուր աջակցություն իր արտացոլումն է գտնում շահառուների աչքերում և կյանքում։ Իմ խորին համոզմամբ՝ մենք ոչ միայն դեկտեմբերի3-ին՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը պետք է հիշենք ու բարձրաձայնենք նրանց խնդիրների մասին, այլ պետք է միշտ հիշենք ու աջակցնենք հասարակության՝ մեզ պես, բայց մի փոքր տարբերվող ու մտածող մարդկանց։ Այսպես է գործում նաև «Ռոստելեկոմ» Հայաստանը իր սոցիալական պատասխանատվության ծրագրերով ու ռազմավարությամբ»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» կողմից հասարակական կազմակերպությանը տրամադրվել էր գումար շահառուներին ձմեռային տաք հագուստ գնելու նպատակով, ինչպես նաև ամանորյա քաղցրեղեն, որն այցի շրջանակներում ընկերության աշխատակիցները բաժանեցին բոլոր երիտասարդներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Ընկերության աշխատանիցները նաև շրջայց են կատարել կենտրոնում, ծանոթացել խմբակներին (ձեռագործի, կավագործության, համակարգչային հմտությունների զարգացման, ամանորյա նվերների ու բացիկների պատրաստման, այլ), մասնագիտական աջակցության ուղղություններին ու անհատական աշխատանքին, որը տարվում է կենտրոնի շուրջ վեց տասնյակ շահառուներից յուրաքանչյուրի հետ։

«Ուրախ ենք և շնորհակալ աշխատակիցների այցելության համար, քանի որ նման այցերից շահառու երեխաներն ու երիտասարդները միմիայն ոգևորվում են, իրենց աշխատանքը գնահատված է լինում։Աշխատակազմի հետ համատեղ մենք ջանում ենք շահառուներին դարձնել հասարակությանը հնարավորինս ինտեգրված անդամներ։ Համոզված եմ, որ մեր ջանքերն իզուր չեն, քանի որ «Փրկություն»-ը միակ ցերեկային կենտրոնն է, որը խնամք ու հոգածություն է տրամադրում մտավոր հաշմանդամություն ունեցող երիտասարդներին»,-նշել է «Փրկություն» ՀԿ տնօրեն Արփինե Աբրահամյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---