Փաշինյան․ Օտարերկրյա ներդրումներն $456 մլն են կազմել

Փաշինյան․ Օտարերկրյա ներդրումներն $456 մլն են կազմել

PanARMENIAN.Net - Հայաստանում անցնող տարում օտարերկրյա ներդրումները կազմել են $456 մլն: Այս մասին 2020 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը կառավարությանը չի բավարարում:

Վարչապետի խոսքով՝ վարկանիշային հեղինակավոր աղյուսակներում Հայաստանի ցուցանիշների բարձրացումը կնպաստի օտարերկրյա ներդրումների աճին:

«Հեղափոխական ծավալներով բյուջեի եկամուտներն ավելացվել են և, 2018 թվականի համեմատ, 353 միլիարդ դրամ եկամուտ է ավելացել: Մենք էլ գոհ չենք սրանից, բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք աստիճան և այդ ունի 100 աստիճան, որպեսզի 100-րդ աստիճանին հասնենք անպայման պետք է անցնենք 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդը, հիմա մենք լոնքերով 4-րդն ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ միանգամից 12-րդ թռեք։ Չի՛ կարող լինել այդպիսի բան, չնայած մեզ դուր է գալիս, որ ասում եք` 12-րդ, 24-րդ թռեք, մեզ դա դուր է գալիս, դուխ տվեք մեզ և մենք կթռնենք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ Հայաստանի տնտեսական ռազմավարության հիմքում դրված գաղափարախոսություններն աշխատող են:

ԱԺ-ն ընդունել է «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Բյուջեի նախագծին կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 37-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---