Բարսեղ Բեգլարյան. Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է և ծիծաղելի, Սարգսյանը հափշտակող չէ

Բարսեղ Բեգլարյան. Սերժ Սարգսյանի մեղադրանքը կեղծ է և ծիծաղելի, Սարգսյանը հափշտակող չէ

PanARMENIAN.Net - Գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարեղ Բեգլարյանը, ով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին մեղադրվում է «դիզվառելիքի գործով», համարում է, որ այդ գործը կեղծ է, իսկ Սերժ Սարգսյանը հափշտակող չէ:

Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, ասել է Բեգլարյանը:

«Սերժ Սարգսյանն իմ ընկերը եղել է, կա ու մնալու է: Համոզված եմ, որ դա այնքան փոքր գործ է, որ դա նույնիսկ ծիծաղելի է Սարգսյանին այդպիսի մեղադրանք առաջ քաշել: Սերժ Սարգսյանը հափշտակող չէ, նա օրենքի տառին միշտ համահունչ է պահում իր գործունեությունը» ,-ասել է Բեգլարյանը:

Գործարարը նշել է, որ ՀՔԾ-ից ինքը պաշտոնապես չի տեղեկացել մեղադրանքի մասին: Արձագանքելով տեղեկությանը, թե որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին, գործարարն ասել է՝ ինքը ոչ մի տեղ չի ստորագրել:

Բեգլարյանի խոսքով՝ մոտ 2 ամիս առաջ ինքը հրավիրվել է ՀՔԾ, «դիզվառելիքի գործով» հարցաքննություն եղել է, առերեսվել է գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի հետ:

Ըստ ՀՔԾ–ի` Սերժ Սարգսյանը, 2008-ի ապրիլի 9-ից մինչև 2018-ի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013-ի հունվարի 25-ից մինչև փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 մլն ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանը, տեղյակ լինելով ծրագրի շրջանակներում ավելի էժան գնով դիզելային վառելիքի մատակարարի առկայության մասին, գիտակցել է, որ ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ դիզելային վառելիքի մատակարարման սուբսիդիայի պայմանագիր կնքելու արդյունքում պետությունից անհիմն ելքագրվելու են առանձնապես խոշոր չափերով գումարներ: Դեկտեմբերի 6-ին ՀՔԾ-ից հայտնել էին, որ նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---