ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ նախագահը կարևորել են ԼՂ հարցում խաղաղությանը նպաստող քայլերը

ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ նախագահը կարևորել են ԼՂ հարցում խաղաղությանը նպաստող քայլերը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահը, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը կարևորել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Այդ առնչությամբ դրական է գնահատվել Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչների միջև փոխանակման ծրագրի իրականացումը:

Հանդիպումը տեղի է ունեցել Բրատիսլավայում ընթացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի շրջանակներում:

Նախարար Մնացականյանը Միրոսլավ Լայչակին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարար Մնացականյանը կարևորել է իր սլովակ գործընկերոջը ԵԱՀԿ-ում հաջող նախագահությունը՝ նշելով, որ անցած մեկ տարվա ընթացքում ծավալվել է արդյունավետ համագործակցություն Սլովակիայի նախագահության առաջնայնությունների իրականացման և կազմակերպության նպատակների առաջմղման ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը և Միրոսլավ Լայչակն անդրադարձել են նաև հայ-սլովակական օրակարգի մի շարք հարցերի՝ ուրվագծելով երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը: Երկուստեք կարևորվեց տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման միջոցով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---