Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 1% 7 դեկտեմբերի 2019 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը, 2019թ. նոյեմբերը 2018թ. նոյեմբերի նկատմամբ, կազմել է 1%, նախորդ ամսվա նկատմամբ ցուցանիշը 1.1% է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019թ. հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.05%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2019թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.7-1.4%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Գավավռ քաղաքում: Երևանում սպառողական գների մակարդակն աճել է 1.1%-ով: Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի ամփոփիչ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: «Մենաշնորհների հաղթահարման շնորհիվ՝ այսօր մեզ հաջողվում է գնաճը պահել աննախադեպ կայուն և ցածր մակարդակի վրա, Հայաստանն այն քիչ երկրներից է որտեղ գնանկում է արձանագրվել: Սրանք ոչ թե լավ, այլ շատ լավ ցուցանիշներ են»,-ասել էր վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա |