3-րդ կարգի հաշմանդամությամբ զինծառայողներին փոխհատուցելու նախագիծը մերժվել է

3-րդ կարգի հաշմանդամությամբ զինծառայողներին փոխհատուցելու նախագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - Երրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին փոխհատուցելու նախագիծն Ազգային ժողովում մերժվել է: Կողմ է քվեարկել 38 պատգամավոր, 49-ը՝ դեմ, 8-ը ձեռնպահ է մնացել:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկվում էր 1000 դրամների հիմնադրամից փոխհատուցում տալ նաև զինծառայության ժամանակ երրորդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին:

Մինչև քվեարկությունը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ ոլորտի հետ կապված ՊՆ-ն ունի հստակ մշակված ռազմավարություն:

2017 թ․ հունվարի 1-ից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է հատկացրել ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ստացած զինվորի ընտանիքների։ Գումարի մեծ մասը գոյացել է աշխատողների աշխատավարձից վճարվող 1000 դրամներից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---