Բադասյան.Կոշտ պայքարելու ենք «օրենքով գողերի» ու հանցավոր խմբերի դեմ

Բադասյան.Կոշտ պայքարելու ենք «օրենքով գողերի» ու հանցավոր խմբերի դեմ

PanARMENIAN.Net - Հայաստանում կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ: Այս մասին, Panorama.am-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նախարարը նշել է, մարդու իրավունքները գերակա են և որքան էլ օրենսդրական դաշտում խիստ լինի հանցավորության դեմ պայքարը, միևնույն է մարդու իրավունքները պաշտպանված են լինելու։

«Կոշտ պայքար է իրականացվելու «օրենքով գողերի», հանցավոր խմբերի դեմ։ Այդ մարդկանց հասարակության շրջանում գործելու որևէ հնարավորություն չպետք է տրվի»,- նշել է Ռուստամ Բադասյանը։

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, անդրադառնալով Հայաստանում մեկնարկած «օրենքով գողերի» դեմ պայքարին, նշել է, որ պետք չէ հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել հանցավոր երևույթների նկատմամբ, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել մարդու իրավունքները:

«Վրաստանում մենք անում ենք պայքար նույնատիպ հանցագործությունների դեմ՝ ըստ Եվրոպայի կոնվենցիայի չափորոշիչների։ Այժմ չեմ կարող ասել, որ մենք պայքարել ենք հանցավորության դեմ և ունենք հրաշալի արդյունքներ։ Սա ամենօրյա պայքար է, որը հարկ է զգուշավորությամբ իրականացնել։ Բայց այս պահին մենք չունենք «օրենքով գողեր», ովքեր Վրաստանում վերահսկում են իրավիճակը։ Հիմա անհրաժեշտ է պայքարել որոշ ազդակների դեմ, որոնք կարող են վերադարձնել այդ մշակույթը»,-ասել է Թեա Ցուլուկիանին։

Վրաստանում օրենքով գողերի դեմ պայքարը սկսվել է2003 թվականին։ 2019-ի նոյեմբերին առաջին ընթերցմամբ Հայաստաննի ԱԺ-ն ընդունեց քրեական ենթամշակույթը քրեականացնելու մասին օրինագծերի փաթեթը: Այն լայն քննարկման և բանավեճերի առարկա դարձավ: Որոշ պատգամավորներ համաձայն չէին օրինագծի ընդունմանը՝ համարելով այն անորոշ և ընդհանրացված:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---