Նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծն ընդունվել է

Նոր ավիաուղղություններն օդի տուրքից ազատելու նախագիծն ընդունվել է

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մշակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է օդի տուրքից ազատել նոր ուղղությունների չվերթներով մեկնող անձանց:

Համաձայն օրենքի այս նախագծի՝ վերջին 12 ամսվա ընթացքում նոր ուղղություն բացող ավիաընկերությունները ազատվում են օդի տուրքից:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ այս փոփոխության շնորհիվ ուղևորահոսքը միայն առաջին տարվա ընթացքում կաճի մոտավորապես 300,000-ով: Ռևազյանը հայտնել էր, որ ավիաընկերությունները արտոնություն ստանալիս պարտավորովում են չվերթներ իրականացնել ողջ տարի: «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»,-ասել էր Ռևազյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---