WADA-ի որոշմամբ ՌԴ-ն 4 տարի չի մասնակցի Օլիմպիադաներին և ԱԱ-ներին

WADA-ի որոշմամբ ՌԴ-ն 4 տարի չի մասնակցի  Օլիմպիադաներին և ԱԱ-ներին

PanARMENIAN.Net - Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գործկոմը միաձայն ընդունել է կազմակերպության կոմիտեի հորդորը՝ զրկել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությանը (Ռուսադա) Համաշխարհային հակադոպինգային կոդեքսին համապատասխանության կարգավիճակից: ՌԴ մարզիկները չեն կարողանա մասնակցել Օլիմպիադաների և աշխարհի առաջնությունների իրենց ազգային դրոշի տակ:

«Կոմիտեի առաջարկն ընդունվել է միաձայն»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Այդպիսով, Ռուսաստանը 4 տարով զրկվում է աշխարհի առաջնություններ ընդունելու և դրանց անցկացման հայտեր ներկայացնելու իրավունքից: WADA-ն նաև 4-ամյա արգելք է սահմանել ՌԴ պետծառայողների, ինչպես նաև Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի և Պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության համար՝ նրանք չեն կարողանա միջազգային սպորտային միջոցառումներ այցելել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---