Կոլինան ապշած է ապօրինի հայ երեխայի որդեգման մասին լուրից. Դիմել է պատկան մարմիններ

Կոլինան ապշած է ապօրինի հայ երեխայի որդեգման մասին լուրից. Դիմել է պատկան մարմիններ

PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի ֆուտբոլային մրցավար Պյեռլուիջի Կոլինան հերքել է հայկական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե նա ապօրինաբար հայ երեխայի է որդեգրել: Նա արդեն դիմել է համապատասխան մարմիններին, հայտնում է իտալական ANSA-ն:

«Ես ապշած էի, երբ կարդացի այդ մասին: Ես շատ հարգում եմ այն մարդկանց, որոնք որոշում են օրինական ճանապարհով երեխա որդեգրել: Բայց ոչ ես, ոչ կինս երբեք այդ մասին չենք մտածել: Դժվար է պատկերացնել, որ իմ անունը կարող էին կապել նման որևէ բանի հետ»,-ասել է իտալացի մրցավարը:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխարհահռչակ իտալացի մրցավար Պիերլուիջի Կոլինան ՀՀ օրենսդրության խախտմամբ հայ երեխա որդեգրողների թվում է:

Ավելի ուշ Արդարադատության նախարարությունը, անդրադառնալով որոշ լրատվականներում նախկին հայտնի իտալացի մրցավար Կոլինայի կողմից ՀՀ-ից երեխա որդեգրելու լուրերին, հայտարարել է, որ դա չի համապատասխանում իրականությանը:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ-ի` մանկաբարձական հաստատության մի շարք ծառայողներ 2016-2018 թթ. ընթացքում ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց նորածնի հիվանդությունը չափազանցնելու և սուտ տեղեկություններով հոգեբանորեն ճնշելու եղանակով հակել են հրաժարվել երեխայից ու, նրանց կամքին հակառակ, որդեգրման համաձայնություն կորզել

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---