Պետրոսյան. ՍԴ-ն միակ ամրոցն է, որը «գրավելու» դեպքում իշխանությունը կկարողանա ամեն նախաձեռնություն կյանքի կոչել

Պետրոսյան. ՍԴ-ն միակ ամրոցն է, որը «գրավելու» դեպքում իշխանությունը կկարողանա ամեն նախաձեռնություն կյանքի կոչել

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը մնացել է միակ անառիկ ամրոցը, որը գրավելով իշխանությունն կարող է ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչել, այդ թվում նաև Ստամբուլյան կոնվենցիան։ Այս մասին ԱԺ-ում ասել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծից:

Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ ՍԴ կազմ փոխելը քաղաքական գործընթաց է, որի մասին խոստովանել է նաև իշխանությունը:

«Ո՞վ չի հասկանում, որ սա իրականում կամավոր գործընթաց չէ. ամբողջ պետական մեքենան լծվել է այս գործին, այդ ե՞րբ է իրավունքը պարտադրվել մարդկանց, որ այսօր էլ պարտադրվի, և հարց է՝ ինչո՞ւ է թիրախավորվել հենց Սահմանադրական դատարանը: Ի՞նչու են ընտրվել հենց 2018 թվականից հետո ընտրված անդամները. որովհետև դրանից առաջ ընտրվածները նախորդ իշխանությունների ներկայացուցիչներն են։ Պարոն նախարար, հարկատուներից հարցրե՞լ եք՝ նրանք ուզո՞ւմ են չաշխատող դատավորին ամսական մոտ 800,000 աշխատավարձ տալ», - ասել է Պետրոսյանը՝ հարցն ուղղելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---