Թուրք երիտասարդները ՀՀ-ում ծանոթացել են հայկական մշակույթին

Թուրք երիտասարդները ՀՀ-ում ծանոթացել են հայկական մշակույթին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-19-ը 12 հայ և թուրք երիտասարդներ Հայաստանում մասնակցել են «Նախադրյալների վրա հիմնված համայնքային և երիտասարդության զարգացում» թեմայով միջազգային դասընթացի 2-րդ փուլին:

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում անցկացված դասընթացի մասնակիցները ներկայացրել են 12 հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի և Թուրքիայի տարբեր համայնքներում, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ դասընթացին մասնակցած թուրքական «Çanakkale Koza» երիտասարդական միության հայտարարության՝ դասընթացը կազմակերպված է եղել թուրքական նույնանուն միության և ABCD Innovation Center-ի ջանքերով:

Նշվում է, որ բացի կրթական բաղադրիչից մասնակիցները հնարավորություն են ունեցել մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթին։

Հայաստանում անցկացրած օրերի ընթացքում մասնակիցները մշակել են 6 նոր համատեղ ծրագրային առաջարկներ, որոնք ներկայացվելու են տարբեր դոնորների։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---