Խորանաշատ վանքը՝ Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում

Խորանաշատ վանքը՝ Եվրոպայի ամենավտանգված հուշարձանների ցանկում

PanARMENIAN.Net - Հայաստանի Խորանաշատ վանքն ընդգրկվել է Եվրոպայի ժառանգության ամենավտանգված հուշարձանների ցանկում: Եվրոպայում 2020թ. «Առավել վտանգված 7 օբյեկտների» նախնական ցուցակը կազմել է համաեվրոպական ասոցիացիաների Europa Nostra ֆեդերացիան:

Կազմակերպությունը կազմել է 14 օբյեկտից բաղկացած ցանկ, որից ընտրվելու է 7-ը: Ցանկում Տավուշի մարզում գտնվող հայկական վանքից բացի ընդգրկվել է նաև գինու պատրաստման համար նախատեսված հին հայկական կարասը:

Խորանաշատ վանքը կառուցվել է 13-րդ դարում և գտնվում է սահմանամերձ Չինարի գյուղում, որտեղ սողանքի վտանգ կա:

«Եվրոպա Նոստրան» մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող ասոցիացիաների ֆեդերացիա է, որը համարվում է Եվրոպայի մշակութային և բնության ժառանգության պահպանման և խթանման ուղղությամբ գործող քաղաքացիական հասարակության ձայը: «Առավել վտանգված 7 օբյեկտներ» նախագիծը մեկնարկել է 2013-ի հունվարին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---