Փաշինյանը՝ Ամանորին հատկացվող $680.000-ի մասին. Անապահովների համար միջավայր է ստեղծվում

Փաշինյանը՝ Ամանորին հատկացվող $680.000-ի մասին. Անապահովների համար միջավայր է ստեղծվում

PanARMENIAN.Net - Տոնական օրերին Երևանում ստեղծվող միջավայրը առաջին հերթին սոցիալապես անապահով կամ ամենօրյա ծախսեր անելու հնարավորություն չունեցող մարդկանց համար է, դա հնարավորություն է տալիս, որ նրանք շատ ուրախ, շատ բարձր մակարդակով նշեն Ամանորը: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ անդրադառնալով ամանորի տոնակատարություններին հատկացվող մոտ $680.000 գումարին:

«Մենք սրանով լուծում ենք շատ կարևոր հարց՝ սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր: Ինչ տնտեսական խնդրի մասին կարող է լինել խոսքը: Նախ, ՀՀ շատ քաղաքացիներ հաստատված ավանդույթի համաձայն՝ Ամանորը նշում են երկրից դուրս, ինչը տնտեսական բավականին լուրջ խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահոսում են»,-նշել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ այդ միջոցառումների արդյունքում ստացված եկամուտները շղթայական ռեակցիայով ազդելու են նաև մարզերի բնակիչների վրա՝ գյուղմթերքի, գյուղատնտեսական արտադրանքների սպառման տեսքով:

«Չեմ հասկացել ու չեմ հասկանա այն շեշտադրումները, թե երկրում այսքան պրոբլեմ կա, դուք տոնի վրա այդքան գումար եք ծախսում: Ես համարում եմ, որ մարդկանց ուղղակի փող բաժանելը իրենց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հնարավոր ամենավատ ճանապարհն է: Արդեն իսկ չարչրկված ասացվածքը հեշեցնեմ՝ «Մարդկանց պետք է ոչ թե ձուկ բաժանել, այլ սովորեցնել ձուկ բռնել»: Մեր քաղաքականությունն ուղղված է դրան»,-հայտարարել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---