ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցերը 2019-ին աճել են 24%-ով

ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցերը 2019-ին աճել են 24%-ով

PanARMENIAN.Net - Զբոսաշրջային Տուրստատ պորտալը ներկայացրել է 2019-ին ռուսաստանցի զբոսաշրջիկների մոտ պահանջված երկրների վարկանիշը: ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային այցերը 2019-ին աճել են 24%-ով՝ 2019-ի 9 ամսում հասնելով մինչև 406,000 ուղևորության:

Հայաստանը 21-րդ տեղում է Ռուսաստանում արտագնա զբոսաշրջության ուղղությունների թվում:

Թուրքիան, Ֆինլանդիան և Ղազախստանն ամենից շատ զբոսաշրջիկներ են ընդունել Ռուսաստանից 2019-ին: Դեպի Թուրքիա ՌԴ-ից եղել է 5 մլն 675,000 ուղևորություն, Աբխազիա՝ 3 մլն 855.000, Ֆինլանդիա՝ 2 մլն 695,000, Ղազախստան՝ 2 մլն 471,000: Դեպի Վրաստան ուղևորությունների թիվը հասել է 990,000-ի:

2019-ին ՌԴ-ից արտերկիր զբոսաշրջային ուղևորությունների ընդհանուր քանակն աճել է 7 տոկոսով՝ հասնելով 35 մլն 200,000-ի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---