Փոխքաղաքապետ. Բրեգովիչի համերգն արժենալու է €65,000

Փոխքաղաքապետ. Բրեգովիչի համերգն արժենալու է  €65,000

PanARMENIAN.Net - Տոնական օրերին Երևանի 2750 ամյակի այգում կազմակերպվելու է ամանորյա տոնավաճառ, իսկ Նոր տարվա գիշերը համերգ՝ Գորան Բրեգովիչի մասնակցությամբ: Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Խոսելով ամանորի գիշերը նախատեսվող ծրագրերի մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ տոնական համերգային ծրագիրը կսկսվի 22:00-ից, 23:45-ից հետո՝ վարչապետի ուղերձը կլսեն հրապարակում, իսկ հետո կկայանա Գորան Բրեգովիչի և նվագախմբի համերգը:

«Շատ հայտնի երգերով խելահեղ համերգ կպարգևեն մեզ: Իսկ Բրեգովիչի համերգից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև լուսաբաց»,-ասել է փոխքաղաքապետը:

Վիրաբյանի խոսքով՝ Գորան Բրեգովիչի համերգի պայմանագրի արժեքը 65,000 եվրո է, խումբը կազմված է 10-ից ավելի արտիստներից:

«Նման արտիստի հոնորարների չափը և հայ արտիստների հոնորարների չափը հաշվի առնելով՝ պարզ կլինի որ ծախսվող գումարն այնքան էլ ահասարսուռ չէր, որքան ներկայացվում էր»,- ասել է փոխքաղաքապետը:

Վիրաբյանը նշել է, որ Ամանորի տոնավաճառն ունենալու է մշակութային բովանդակություն և ամենօրյա ռեժիմով շարունակվելու է մինչև 2020-ի հունվարի 13-ը:

«Մենք կարծում ենք, որ ամանորյա միջոցառումները չեն կարող լինել զուտ 1-2 համերգային ծրագրով և մնացյալ տոնական օրերը ուղղակի դառնա եղևնու մոտ գնալ և նկարվելու հնարավորություն: Մենք ամեն երեկո պիտի կարողանանք մայրաքաղաքի կենտրոնական մասը հետաքրքիր դարձնել մեր հասարակության համար»,-ասել է փոխքաղաքապետը:

Խոսելով քաղաքապետարանի՝ ամանորյա ծախսերի մասին՝ փոխքաղաքապետը նշել է, որ վերջին երկու տարիներին դրանք որևէ կերպ չի ավելացրել:

«Վերջին երկու տարիներին, երբ ամանորի ծախսերը պլանավորել և իրականացրել է Երևանի քաղքապետարանը, ծախսային մասում՝ 40 մլն դրամի նվազում կա՝ համեմատած 2017-ի հետ: Խոսքը Երևան համայնքի բյուջեով նախատեսված ծախսերի մասին է»,-ասել է Վիրաբյանը՝ ավելացնելով, որ 2017-ին ծախսվել է 199 մլն դրամ, 2018-ին՝ 167 մլն, 2019՝ 158 մլն: 2020-ին նախ 325 մլն դրամ՝ մոտ $680.000: Քաղաքապետարանը համայքային բյուջեից տրամադրում է 54 մլն դրամ, մյուս հատվածը պատվիրակել է կառավարությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---