Թունյանը՝ ՍԴ դատավորների վաղ թոշակի մասին. 600 մլն դրամը բարձր գին է, բայց ստիպված ենք վճարել

Թունյանը՝ ՍԴ դատավորների վաղ թոշակի մասին. 600 մլն դրամը բարձր գին է, բայց ստիպված ենք վճարել

PanARMENIAN.Net - ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, անդադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծին և այդ նպատակով հատկացվելիք գումարին, ասել է, որ գինը բարձր է, բայց ստիպված ենք այդ գինը վճարել:

«Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել: Եթե մենք գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է անցնցում լուծվի, ՀՀ ապագային միտված այս քայլի համար 600 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Այն հարցին, թե հնարավոր է, որ ինչ-որ պահի դատավորներին տրվող թոշակները չեղարկվեն, ճեպազրույցին ներկա ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոյանը պատասխանել է՝ որևէ խորամանկություն այս օրենսդրական նախաձեռնության մեջ չկա։

Ազգային ժողովն ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:Կողմ է քվեարկել 75 պատգամավոր, դեմ՝ 34-ը: Նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:

«Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում» լրացումներ կատարելու և «Պաշտոնատար անձնաց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է՝ ՍԴ դատավորները կարող են կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնել և ստանալ այդ պահին տրվող իրենց աշխատավարձի չափով թոշակ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---