ՊԵԿ. Մաքսային հսկողությունից թաքցված բջջայիններ են գտնվել

ՊԵԿ. Մաքսային հսկողությունից թաքցված բջջայիններ են գտնվել

PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները Բագրատաշենի սահմանային անցակետում հսկողություն իրականացնելիս հայտնաբերել են տարբեր մոդելի 185 բջջային հեռախոս: Այս մասին հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հսկողությունից թաքցված հեռախոսները հայտնաբերվել են Վրաստանից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Շ.-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցում:

Որպես թաքստոց են հանդիսացել տրանսպորտային միջոցի սրահի նստարանների տակ թաքցված պայուսակները, սրահի դիմացի սառնարանը ու նստատեղերի վերնամասի պահատուփերը:

Փաստի առթիվ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ՀՀ մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի իրավախախտման հատկանիշներով նախապատրաստված նյութերը տրամադրվել են ՊԵԿ իրավաբանական վարչությանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---