ՌԴ-ում առաջարկում են մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնել մինչև 20 եվրո

ՌԴ-ում առաջարկում են մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնել մինչև 20 եվրո

PanARMENIAN.Net - ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է մշակել առաջին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի մաքսատուրքից զերծ առցանց գնումների շեմը նվազեցնելու վերաբերյալ առաջարկը:

Վերջնական որոշում դեռ չկա, պարզաբանել է Մեդվեդևի մամուլի քարտուղար Օլեգ Օսիպովը, հարցը դեռ պետք է քննարկվի կառավարությունում և ԵՏՄ անդամ երկրների հետ, գրում է «Վեդոմոստին»:

Այժմ ՌԴ-ում մաքսատուրքից զերծ է այն առաքանին, որի ընդհանուր արժեքը մեկ ամսում չի գերազանցում 500 եվրոն: Սակայն 2020-ին այդ շեմը կնվազի մինչև 200 եվրո: ԵՏՄ անդամ երկրները, այդ թվում Հայաստանն, արդեն համաձայնության են եկել այդ հարցի շուրջ:

Սակայն ՌԴ ֆինանսների նախարարությունն առաջարկում է շեմն ավելի արագ նվազեցնել՝ մինչև 100 եվրո 2020-ի հուլիսից, մինչև 50 եվրո՝ 2021-ից և մինչև 20 եվրո՝ 2022-ից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---