Գրետա Թունբերգը՝ Time-ի «Տարվա մարդ»

Գրետա Թունբերգը՝ Time-ի «Տարվա մարդ»

PanARMENIAN.Net - Պատանի շվեդ ակտիվիստուհի, կլիմայի պաշտպան Գրետա Թունբերգը «Տարվա մարդ» է ճանաչվել ամերիկյան Time ամսագրի կողմից:

«Նա բոլորից շատ է բարձրաձայնել մոլորակի առջև ծառացած ամենամեծ խնդրի մասին՝ հանկարծակի հայտնվելով և գլխավորելով համաշխարհային շարժումը»,-ասել է ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենտալը:

«Տարվա մարդ» կոչմանը հավակնում էին նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ԿՀՎ գաղտնի իրազեկիչը, որի շնորհիվ մեկնարկել է Թրամփի դեմ իմպիչմենտի գործընթացը և Հոնկոնգում զանգվածային բողոքի ակցիաների մասնակցի հավաքական կերպարը:

Ամսագիրն ամեն տարի ներկայացնում է տարվա ամենաազդեցիկ անձանց, խմբերին, շարժումը կամ գաղափարը: 2018-ին դա The Guardians-ն էր՝ մի խումբ լրագրողներ, որոնք հարձակումների էին ենթարկվում իրենց աշխատանքի համար: Նախորդ տարիներին հանդեսի Տարվա մարդկանց թվում եղել են նաև Ադլոֆ Հիտլերը, այաթոլլա Հոմեյնին և Իոսիֆ Ստալինը:

Photo: Evgenia Arbugaeva for TIME
 Ուշագրավ
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին
Զինվորականը սպանվել է հուլիսի 14-ի առավոտյան