Ռուբեն Հայրապետյանի բիզնեսների վերաբերյալ 6-րդ վարչությունը նյութեր է պատրաստում

Ռուբեն Հայրապետյանի բիզնեսների վերաբերյալ 6-րդ վարչությունը նյութեր է պատրաստում

PanARMENIAN.Net - Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի բիզնեսների վերաբերյալ նյութեր են պատրաստվում: Այս մասին հաղորդում է 1lurer.am-ը:

Ըստ ստացված նախնական տեղեկության՝ Ռուբեն Հայրապետյանը, միաժամանակ հանդիսանալով «Զարգացման հայկական բանկի» նախագահ և «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատեր, 2012-2018 թթ. իր աշխատակիցների միջոցով կազմակերպել է հանրապետության մի քանի քաղաքներում ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման և վերանորոգման աշխատանքներ:

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Ռուբեն Հայրապետյանը դրա շրջանակներում, չկատարելով կամ մասնակի կատարելով պայմանագրերով և նախահաշվարկներով նախատեսված ծավալները ու կազմելով կեղծ, իրականությանը չհամապատասխանող կատարողական ակտեր, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումարներ

 Ուշագրավ
Սողոմոնյանն ասել է՝ գերադասում է տեղեկություններն ամբողջացնել, հետո նոր մեկնաբանել
Գրիգորյանը նշել է, որ նախորդ իշխանությունն օգտագործել է տարբեր գործիքներ և մարդկանց՝ հեղաշրջման փորձի համար
Փաստաբանի և նրա վստահորդների խոսակցությունը գաղտնալսվել և կցվել է քրգործին
Կառավարությունը դեմ է, պատգամավորների մի մասը` կողմ Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն տալու նախագծին