Ոստիկանության հորդորը ճամփորդել պատրաստվողներին՝ նախապես կարգավորել փաստաթղթերը

Ոստիկանության հորդորը ճամփորդել պատրաստվողներին՝ նախապես կարգավորել փաստաթղթերը

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորել է ճամփորդել ցանկացողներին նախապես կարգավորել փաստաթղթերը, ստուգել անձնագրերի վավերականության ժամկետները:

«Մոտենում են տոնական ոչ աշխատանքային օրերը: Ճամփորդել ցանկացողներին խնդրում ենք նախապես կարգավորել փաստաթղթերը, եթե ոչ բիոմետրիկ անձնագիր է, ստուգել դրանում առկա օտարերկրյա պետությունում վավերականության կնիքի ժամկետը:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ ծննդյան վկայականով անձը չի կարող երկրից դուրս գալ. անհրաժեշտ է վավերական անձնագիր (անկախ տարիքից):

Անհրաժեշտ է իմանալ նաև, որ հին նմուշի անձնագրի 10 տարվա վավերականության ժամկետը լրանալու պատճառով այն ևս 5 տարով երկարաձգված լինելու դեպքում ճամփորդելիս առաջանում են խնդիրներ. շատ երկրներ չեն ընդունում այդ փաստաթուղթը: Հետևաբար, նման անձնագիր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել և փոխանակել այն»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ անհրաժեշտ է հավաստիանալ, կոնկրետ դեպքում տվյալ պետությունը թույլատրում է արդյոք 6 ամսից պակաս վավերական անձնագրով մուտք գործել երկիր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---