Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը +18...+20 աստիճանի կհասնի

Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը  +18...+20 աստիճանի կհասնի

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 13-ի թույլ ցիկլոնին կհաջորդի արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը, որի հետևանքով Տավուշում և Սյունիքում օդի ջերմաստիճանը կհասնի +18...+20 աստիճանի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 13-ին ընդամենը 1 օրով մի հոգեվարքի վրա ցիկլոն է մոտենում Միջերկրական ծովից։ Կենտրոնակն և հարավային մարզերում սպասվում են շատ թույլ տեղումներ, լեռնային գոտիներում ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ դեկտեմբերի 14-17-ը Աֆրիկայի հյուսիսից Հայաստան կներթափանցեն արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանի դեկտեմբերի 14-17-ին աստիճանաբար օր օրի կբարձրանա այս օրերի համեմատ 5-7 աստիճանով։

«Դեկտեմբերի 14-ից հատկապես խիստ բարձր ջերմային ֆոն է սպասվում Տավուշում և Սյունիքում, այս մազրերի հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +18․․․+20 աստիճանի»,-ավում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---