Փաշինյան. ՀՀ-ում բռնությունը պետք է արմատախիլ արվի, անկախ որևէ կոնվենցիայից

Փաշինյան. ՀՀ-ում բռնությունը պետք է արմատախիլ արվի, անկախ որևէ կոնվենցիայից

PanARMENIAN.Net - Հայաստանում բռնությունը պետք է արմատախիլ արվի, ինչպես կոռուպցիան, անկախ որևէ կոնվենցիայից: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության:

«Ինձ երբեմն դուր չի գալիս մեր կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ: Օրինակ, ՀՀ-ում մարդիկ բռունցք են թափահարում, թե այս դավադիր կառավարությունը ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, գուցե դա այդ կոնվեցիայի տեղորոշման հետ է կապված»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվել է, թե ի վերջո ինչպիսին է Վենետիկի հանձնաժողովի կարծիքը կոնվենցիայի մասին, ում դեմ բռնության մասին է այն:

Բադասյանը պատասխանել է, որ, հանձնաժողովի կարծիքը մեկ նախադասությամբ բնութագրելով, կարելի է ասել, որ կոնվենցիայի վերաբերյալ բոլոր շահարկումներն անտեղի են: Նա հավելել է, որ կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային է՝ ընտանիքի անդամների նկատմամբ բռնության կանխարգելումը:

«ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ կոնվենցիան միասեռականների ամուսնությունների, նրանց կողմից երեխաների որդեգրման հետ կապ չունի»,-ասել է նախարարը:

Փաշինյանն ասել է, որ հայ հանրության գիտակցության ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք, այնուամենայնիվ, լեգիտիմության որոշակի տարրեր են պարունակում, ինչը նոր երեւույթ չէ:«Հայաստանում բռնության ոչ բոլոր դեպքերն են դատական եզրափակում ստանում, ոչ բոլոր քրեական գործերն են քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեն: Մի մուշտի է տվել, ինչ է եղել: Պետք է հստակ հասկանանք, որ մի մուշտի տալը ՀՀ-ում համարվում է քրեական հանցագործություն»,- ասել է վարչապետը:

Ընթերցեք նաև.Սայլը ձիուց առաջ կամ ինչու Ստամբուլյան կոնվենցիան պետք չէ ոչ մեկին, բացի աղմկողներից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---