Մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում

Մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ պահեստազորի բժշկական կազմի մինչև 35 տարեկան բժիշկների զորակոչ է հայտարարվում։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Զորակոչն իրականացվելու է 2019-ի դեկտեմբերի 20-ից մինչև 2020-ի հունվարի 20-ը ներառյալ։

Նախարարը հայտնել է, որ զորակոչվելու է մինչև 74 բժիշկ մասնագետներ՝ հավելելով, որ նեղ մասնագետների պակաս է նկատվում:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին նշել է, որ զորակոչվելու են մարզային կլինիկաներում աշխատող մասնագետներ, որոնք իրենց հիվանդանոցներում միակն են։ «Խոսքն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների մասին է։ Խնդրելու ենք, որ հնարավորության դեպքում, նրանց թույլ տալ ծառայել աշխատավայրին մոտ զորամասերում՝ անհրաժեշտության դեպքում հիվանդանոցներում ևս աշխատանք կատարելու համար»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---