Թուրքահայ հրապարակախոսը Դավութօղլուի կուսակցության համահիմնադիրներից է

Թուրքահայ հրապարակախոսը Դավութօղլուի կուսակցության համահիմնադիրներից է

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դեկտեմբերի 13-ին ներկայացրել է իր կողմից հիմնված նոր կուսակցությունը, ինչպես նաև կուսակցության հիմնադիր կազմին։

Ուշագրավ է, որ «Ապագա» (Gelecek Partisi) անվանումը կրող կուսակցության 154 համամահիմնադիրներից մեկը ազգությամբ հայ հրապարակախոս Էթյեն Մահչուփյանն է, հայտնում է Ermenihaber-ը:

Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---