IRI. ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63%-ը

IRI. ՄԻՊ-ին վստահում է հասարակության 63%-ը

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը(ՄԻՊ)հանրային բարձր վստահություն ունի։ Այդ է վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute IRI) Հայաստանի բնակիչների շրջանում անցկացված հանրային կարծիքի ուսումնասիրության վերաբերյալ հրապարակված զեկույցը:

2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ Մարդու իրավունքների պաշտպանին վստահում է հարցվածների 63 տոկոսը։

Տվյալները հավաքվել են ՀՀ ամբողջ տարածքում 2019-ի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13-ը: Մասնակցել է 18 տարեկանից բարձր ՀՀ 1200 մշտական բնակիչ: Հարցմանը մասնակցել են երկրի տարբեր մարզերի ներկայացուցիչներ, տարբեր տարիքի և երկու սեռերի:

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) անցկացրած հարցման համաձայն, ՀՀ քաղաքացիների 55%-ը կրկին կքվեարկեր իշխող «Իմ քայլը» դաշիգնքի օտին, երե ընտրությունները կայանային 2019-ի սեպտեմբեր-հոկտեմբերի կեսին: Մայիսին IRI-ն ֆիքսել էր, որ իշխող դաշինքի օգտին քվեարկել պատրաստ է հարցվածների 59%-ը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---