ՀՀ նախագահը շնորհավորել է Ջոնսոնին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

ՀՀ նախագահը շնորհավորել է Ջոնսոնին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խորհրդարանական ընտրություններում պահպանողական կուսակցության հաղթանակի կապակցությամբ։

«Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական համագործակցության շարունակական ընդլայնումն ու ամրապնդումը։ Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ փոխգործակցություն թե´ երկկողմ և թե´ բազմակողմ հարթակներում։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները էլ ավելի կզարգանան` ի շահ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության ժողովուրդների»,-մասնավորապես նշվում է նախագահի ուղերձում:

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտահերթ ընտրություններում հաղթել է վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորած Պահպանողական կուսակցությունը: Ըստ նախնական տվյալների, Պահպանողական կուսակցությունն ապահովել է Համայնքների պալատում 361 տեղ 650-ից:

Սա Պահպանողական կուսակցության ամենամեծ հաղթանակն է 1987-ից ի վեր, երբ մեծ առավելությամբ հաղթեց Մարգարեթ Թեթչերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---