Ոստիկանությունը հրապարակել է անվտանգությանը վերաբերվող գաղտնի ու հույժ գաղտնի տեղեկություններ

Ոստիկանությունը հրապարակել է անվտանգությանը վերաբերվող գաղտնի ու հույժ գաղտնի տեղեկություններ

PanARMENIAN.Net - Ոստիկանության, ոստիկանության զորքերի, ճանապարհային ոստիկանության թվաքանակի, ոստիկանության կողմից զենք-զինամթերքի գնումների վերաբերյալ ու մի շարք այլ տեղեկատվություններ, որոշումների համաձայն, դասվում են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկության շարքերին:

Պատճառները բազում են, այդ թվում՝ հասկանալիորեն, պոտենցիալ պատերազմի դեպքում հակառակորդին այդ տեղեկությունները չտրամադրելու ձգտումը։ Սակայն թվարկված ու ոստիկանության գործունեությանն առնչվող այլ գաղտնի ու հույժ գաղտնի տեղեկություններ հրապարակված են եղել ՀՀ ոստիկանության Police.am կայքում ու հեռացվել են միմիայն PanARMENIAN.Net լրագրողների կողմից դրանք նկատելուց ու ոստիկանությանը տեղեկացնելուց հետո:

Տեղեկատվությունը հայտնաբերելուց ու դրա գաղտնի լինելու մասին համապատասխան փաստաթղթերին ծանոթանալուց հետո ոստիկանություն հարցում ուղարկեցինք՝ խնդրելով տրամադրել որոշակի տեղեկատվություն ոստիկանության, ՃՈ ու ոստիկանության զորքերի քանակի մասին։

Ոստիկանությունը գրավոր պատասխանով հաստատեց՝ մեր հայցած տեղեկատվությունը գաղտնի է ու տրամադրման ենթակա չէ (մենք խնդրել էինք ասել՝ քանի աշխատող ունի ոստիկանությունը, որքան է կազմում ոստիկանության զորքերի թիվը, քանի ճանապարհային ոստիկան կա Հայաստանում և քանի հաշվառված մեքենա կա ոստիկանության համակարգում):

Հարցման մերժումը ստանալուց հետո PanARMENIAN.Net ը ոստիկանությանը նամակով տեղեկացրեց, որ գաղտնի համարվելու պատճառով մերժված ինֆորմացիան հասանելի է հենց ոստիկանության կայքում: Մենք տեղեկացրինք ոստիկանությանն իրենց կողմից գաղտնի և հույժ գաղտնի ինֆորմացիա հրապարակելու փաստի մասին՝ հաշվի առնելով ազգային անվտանգությանն առնչվող հարցերը:

Մեր նամակից հետո ու նախքան այս նյութի հրապարակումը ոստիկանության կայքից հեռացվել է հրապարակված ողջ ինֆորմացիան:

Հասկանալի պատճառով, մենք չենք հրապարակելու մեզ հայտնի դարձած տվյալները։ Սակայն ուրախացնենք 2-5 տարվա ծառայության ստաժ ունեցող ջոկի հրամանատարներին․ 2020-ին նրանք 17,000 դրամ լրավճար կստանան:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---