Սոցապ. 4000 թափուր աշխատատեղ կա, որոնց համալրման խնդիրը լուրջ է13 դեկտեմբերի 2019 - 15:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ամփոփելով անցնող տարին, անդրադարձել է աղքատության հաղթահարմանը: Նա նշել է, որ պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան բացահայտել իրենց աշխատանքային գործունեության ունակություններն ու կարողությունները: Ինչ վերաբերում է աշխատաշուկայում առկա առաջարկին ու պահանջարկին, ապա գերատեսչության ղեկավարի տվյալներով՝ 4000 թափուր աշխատատեղ է հավաքագրվել: Բայց այդ տեղերի համալրման լուրջ խնդիր կա: Եվ ոչ բոլոր դեպքերում է, որ խնդիրը ոչ բավարար աշխատավարձն է լինում, հայտնում է Shantnews.am-ը: «Աշխատավարձը 150 հազար և ավելի բարձր է»,- տեղեկացրել է Բաթոյանը՝ ավելացնելով նաև, որ ավելի ցածր վարձատրվող աշխատանքներ էլ կան: Բայց հիմնական խնդիրը, նրա խոսքերով, մասնագիտական հմտությունների ու ցանկության հարցն է: Նախարարը գերատեսչության գործունեության 3 սկզբունք է մատնանշել՝ իրական կարիքների գնահատում համապատասխան ծառայություններ տրամադրելու համար, հավասար հնարավորությունների ստեղծմանը միտված քաղաքականության մշակում, ծրագրերի բավարար չափով փոխկապակցվածություն: Հատկապես վերջինը նախարարն առաջիկայի համար կարևոր սկզբունք է համարում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով 1000 ընտանիքի համար կայուն եկամտի ստեղծման ծրագրի մասին, ասել էր, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, չկա: Ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կդառնա նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծմանն ուղղված համակարգի շահառու:Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կկիրառվի ևս 1000 ընտանիքի համար, ովքեր կընտրվեն անասնապահությամբ զբաղվող նպաստառու 29 100 ընտանիքներից: Այս աշխատանքներն իրականացվելու են սոցիալական աջակցության տարածքային մարմինների և զբաղվածության տարածքային կենտրոնների մասնագետների համատեղ աշխատանքի միջոցով՝ սոցիալական դեպքի վարման շրջանակում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում |