ԱԳՆ. Ներկա փուլում բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա13 դեկտեմբերի 2019 - 16:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մամուլի ասուլիսում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցին, հայտարարել է, որ ներկա փուլում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմում հայտնվել են տարբեր փաստաթղթեր, որոնցից վերջինը «Լավրովի պլանն» էր: «Ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Չէի ցանկանա համարել, որ իրենց կողմից կար տեխնիկական վրիպակ, որովհետև անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»,-ասել է Աննա Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը։ Մամեդյարովը հարցազրույցում ասել է. «Լավրովի պլանը» դա մոտ 2 տարի առաջ Մոսկվայում տեղի ունեցած սերտ բանակցությունների արդյունք է, բայց միևնույն է այն հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա: Կա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների 2019-ի մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ներկայացված է միջնորդների տեսլականը բանակցություններում առաջ շարժվելու վերաբերյալ: Էությունը շատ պարզ է՝ փուլայնություն: Առաջին փուլում դուրս են բերվում զորքերը, ադրբեջանական բնակչությունը վերադառնում է, դրան հաջորդում է անվտանգության ապահովումն ու կոմունիկացիաների կարգավորումը: Ուստի մեր առաջարկը հայկական կողմին կարելի է բնութագրել որպես «խաղաղություն բարգավաճման հեռանկարով»,-ասել է ադրբեջանցի նախարարը: Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |