Բելգիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Բելգիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

PanARMENIAN.Net - Բրյուսելի խորհրդարանը Բելգիայի 9-րդ և վերջին մարմինն է, որը վավերացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

Այդպիսով, Բելգիայի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն ավարտված է։

ՀՀ ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել բելգիացի գործընկերներին աջակցության համար։

2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում, ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Համաձայնագրի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին: Նախաստորգրված համաձայնագրի տեսքտը ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին, որը հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումով Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ է կդրվի:

2018-ի հունիսի 1-ից Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---