Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

Էրդողանը սպառնում է ԱՄՆ-ին ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Թուրքիան, ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, կարող է ճանաչել ԱՄՆ-ում հնդկացիների ցեղասպանությունը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը A Haber հեռուստաալիքի եթերում:

«Մեր խորհրդարանն էլ կարող է հնդկացիների ցեղասպանությունը ճանաչել: Ինչպե՞ս կարելի է լռել այդ մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին: Դա մութ էջ է ԱՄՆ պատմության մեջ»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Էրդողանը նաև կոչ է արել իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփին «չզոհաբերել երկու երկրների հարաբերությունները և չօգտագործել 1915-ի իրադարձությունները ներքին քաղաքականության մեջ»: Ըստ Էրդողանի, այդ իրադարձությունների վերաբերյալ որոշում պետք է կայացնեն «ոչ թե քաղաքական գործիչներն, այլ պատմաբանները»:

դիրքորոշումն արտացոլվել է ապրիլին նախագահ Թրամփի արած հայտարարության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն էր տարածել ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ՝ նշելով, որ որոշումը «զուրկ է պատմական ու իրավական հիմքից» և իրենց համար որևէ իրավական ուժ չունի ու ոչինչ չի պարտավորեցնում:

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։ Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---