Բեյրութում բախումներ են ոստիկանության և ցուցարարների միջև

Բեյրութում բախումներ են ոստիկանության և ցուցարարների միջև

PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շարունակվում են ցուցարարների և ոստիկանության բախումները:

Մարդկանց որոշ խմբեր քարեր են նետում ոստիկանության ուղղությամբ՝ թաքնվելով Բեյրութի կենտրոնում հավաքված խաղաղ ցուցարարների շրջանում: Ոստիկաններն, իրենց հերթին, ինտենսիվորեն արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարներին ցրելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ ցույցի մասնակցի, մի քանի խումբ երիտասարդներ կոտրել են խանութների ցուցափեղկերը: «Ալ Ջադիդ» հեռուստաալիքը ՆԳՆ վրա հղումով հայտնում է, որ ոստիկանները մոտ 1,5 ժամ Բեյրութի կենտրոնում միջոցներ չեն ձեռնարկել և կոչ են արել ցուցարարներին զսպվածության, մինչև որ նրանց ուղղությամբ չսկսեցին քարեր նետել:

Լիբանանի մյուս խոշոր քաղաքներում և հիմնական մայրուղիներում շրջափակում են ճանապարհները, հրկիզում անվադողերն ու աղբամանները:

Բեյրութ են գալիս ակտիվիստներ մյուս քաղաքներից:

Առճակատումը ցուցարարների և բանակի միջև սկսվել է հոկտեմբերի 14-ին, տեղական ժամանակով մոտ 17:00-ին, երբ մի խումբ ակտիվիստներ փորձեցին, ճեղքելով պատնեշը, մոտենալ խորհրդարանի շենքին: Բախումները քարերի, մահակների և արցունքաբեր գազի կիրառմամբ տևել են մի քանի ժամ:

Հակակառավարական ցույցերը Լիբանանում սկսվել են հոկտեմբերի 17-ին: Չնայած, որ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց, ցույցերը չդադարեցին: Տնտեսակն և ֆինանսական վիճակը երկրում ճգնաժամային է: Երկրի նախագահ Միշել Աունը դեռ հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, որ պետությունը տառապում է շրջափակումից և պատժամիջոցներից:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---