Աննա Հակոբյանը խոսել է գյուղում ծնողական ժողով չգնացող հարսների և կանանց որպես ռեսուրս դիտարկելու մասին

Աննա Հակոբյանը խոսել է  գյուղում ծնողական ժողով չգնացող հարսների և կանանց որպես ռեսուրս դիտարկելու մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի հասարակության մեջ չափազանց դժվար է որպես ղեկավարի տիկին աշխատելն ու գործունեություն ծավալելը: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա գալա ընթրիքի ժամանակ՝ հավելելով, որ այդ գործունեությունը չի դադարեցրել միայն ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատճառով, որն իրեն թույլ չի տալիս հանձնվել:

«Օրինակ՝ Հայաստանի գյուղերից մեկում ավանդույթի ուժով գյուղի կանայք իրավունք չունեն գյուղապետարան մտնելու, երիտասարդ հարսներն իրավունք չունեն ծնողական ժողով գնալու, այլ սկեսուրներն են գնում: Մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ և տեսնում եմ՝ այնտեղ հավաքված միայն տղամարդկանց և չգիտեմ՝ բարևեմ, թե՞ ուղղակի գլուխս կախ անցնեմ, որովհետև չգիտեմ բարևելն է ճիշտ ընկալվելու, թ՞ե ուղղակի անցնելը: Ես, իհարկե, բարևում եմ»,-ասել է Հակոբյանը:

Աննա Հակոբյանն առաջարկել է մտածել՝ պե՞տք է արդյոք Հայաստանին երկրին վարչապետի տիկնոջ գործունեությունը:

«Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, վարչապետի տիկնոջն ու առհասարակ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որը կարող է և պետք է մասնակցի մեր պետության գործունեությանը: Մենք անում ենք աշխատանք, որն այս պահին դեռևս պետական միջոցներով հնարավոր չի լինում իրականացնել»,-ասել է Հակոբյանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---