Ռևազյան. ԵՄ-ն խնդիրներ է գտել, որոնք պետք է մենք հայտնաբերեինք

Ռևազյան. ԵՄ-ն խնդիրներ է գտել, որոնք պետք է մենք հայտնաբերեինք

PanARMENIAN.Net - Հայաստանում գրանցված «Տարոն ավիա», «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ» և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունները ցանկացել են չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, սակայն ԵՄ-ի կողմից անցկացված ստուգումների ժամանակ նրանց մոտ խնդիրներ են նկատվել:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հաղորդում է Armtimes.com-ը:

Ռևազյանը նշել է, որ հայտնաբերված խնդիրների պատճառով Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նկատմամբ:

«Փաստ է այն, որ խնդիրներ են հայտնաբերվել ԵՄ-ի կողմից, որոնք պետք է մենք հայտնաբերեինք»,- ասել է Ռևազյանը՝ հավելելով, որ այս խնդիրները 10 տարվա են և անձնավորված չեն:

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը նշել է, որ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն անցել է ստուգումն ու նրա՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու դիմումն ընդունվել է, «Ատլանտիս Եվրոպական ուղղություններ»-ը նույնպես անցել է ստուգումը մի քանի խնդիրներով, իսկ ահա «Տարոն ավիա» ընկերությունում լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա:

Ռևազյանի խոսքով՝ «Տարոն ավիան» չի կարողացել բացատրություն տալ՝ ինչից է խնդիրն իրականում առաջացել: Տաթևիկ Ռևազյանն ասել է, որ ավիաընկերությունը հիմա փակվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---